ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեկ բաժակ ջրի պատմություն

Մեկ բաժակ ջրի պատմություն
04.06.2024 | 18:58

Առավոտյան առանց նախազգուշացնելու, անհայտ ժամկետով ջրազրկվեցին մեծ քանակությամբ բնակիչներ: Արդեն ուշ երեկոյան խնդիրը կրիտիկական աստիճանի է հասնում: Շուրջբոլորը ջուր չկա, խանութները փակ են: Մարդիկ չեն կարողանում տարրական խնդիրներ լուծել, օրինակ` «Իմոդիում» դեղամիջոցն են խմում, որ զուգարան չգնան: Չկա գեթ մեկ բաժակ ջուր, որ հիվանդներն իրենց դեղերը խմեն: Այսինքն, կան մարդիկ, որոնք փրկության կարիք ունեն:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն / Rescue Service-ից անհայտ, կասկածելի (հրաժարվում են ներկայանալ) անձինք պատասխանում են, որ փրկության կարիք ունեցողին ջուր հասցնելն իրենց պարտականության մեջ չի մտնում և արագ անջատում են հեռախոսը: 911 հեռախոսահամարին պատասխանող ծառայության անհայտ, կասկածելի «աշխատակիցներից» միայն երրորդն առաջարկեց շտապօգնություն կանչել:

Այսինքն, փրկարար ծառայությունը փաստացի հրաժարվեց կատարել իր գործառույթը` փրկել մարդկանց:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia-ի աշխատակազմի կիսով չափ ներկայացած Դավիթը (ազգանունը չասաց) խոստացավ, որ «մեկ բաժակ ջրի» խնդիրը «կփոխանցի համապատասխան կառույցներին»: Միաժամանակ` վերջինս նշեց, որ «մեկ բաժակ ջրի» խնդրով, ՄԻՊ-ի կողմից վարույթ նախաձեռնելու համար «մեկ բաժակ ջրի» խնդրի շահառուն պետք է գրավոր դիմի ՄԻՊ-ին: Այնուհետև, Դավիթն ասաց, որ չի կարող երկար զբաղեցնել ՄԻՊ-ի հեռախոսահամարը և դուրս եկավ կապից:

Քիչ անց զանգահարեցին Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality-ի «Շտապօգնություն» ծառայությունից: Ասացին, որ եկել են, սակայն «մեկ բաժակ ջուր» չեն բերել:

Գնացին:

Այդ ընթացքում ակտիվացան «փրկարար ծառայության» անհայտ, կասկածելի «աշխատակիցները»: Քանի որ նրանք համառորեն հրաժարվում էին ներկայանալ, հետևաբար` այդպես էլ չհասկացա նրանց զանգերի իմաստը:

ՄԻՊ-ի Դավիթը ֆիքսել էր հեռախոսահամարս և համառորեն չէր պատասխանում զանգերիս:

Հիշեցի 90-ականները:

Փորձեցի այլ հեռախոսահամարով զանգահարել:

Վերցրեց, տեսավ, որ ես եմ, անջատեց:

Նկարագրվածս իրավիճակը մի քանի ժամ տևեց:

«Մեկ բաժակ ջրի» խնդիրը չլուծվեց:

Փաստորեն, ՀՀ պետական համակարգն իր ողջ ռեսուրսներով պայքարեց «մեկ բաժակ ջրի» կարիք ունեցող ՀՀ քաղաքացու դեմ և շռնդալից հաղթանակ տարավ:

Իսկ ես ամաչեցի (այլևս չցանկացա) լինել մի պետության հարկատու, որտեղ իմ կողմից վճարվող հարկերից աշխատավարձ ստացող անձինք չեն կատարում իրենց պարտականությունները և հրաժարվում են ներկայանալ:

Փաշինյան Նիկոլի (Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան) Նոր Հայաստանից այլ բան սպասելի չէր:

Արդարության համար նշեմ, որ Հայաստանում ջրանջատման գլխավոր հովանավորն է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը (Ambassade de France en Arménie), քանզի 2023 թ օգոստոսի 11-ին «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի տնօրենը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել են «ոլորտի մարտահրավերներն ու Հայաստանի իշխանությունների հետ միասին դրանց արձագանքելու միջոցները» և, ըստ այդմ, Ֆրանսիան հաստատել է «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի՝ Հայաստանում ֆրանսիական առաջատար ներդրողի կարգավիճակը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3317

Մեկնաբանություններ